Բարեգործություն

Դպրոցի XI բ դասարանի աշակերտ Սլավիկ Նիկոլյանի տատիկ տիկին Ռիման դպրոցի գրադարանին նվիրեց 83 կտոր գիրք:
Բարեգործությունը մարդկային նկարագրի մի մաս է և սերտորեն կապված է մարդ հասկացության խորքային էության և յուրաքանչյուր անհատի հոգեկան ու հոգևոր հասունության և կարողությունների հետ:

2018թ. նոյեմբերի 21-ին դպրոցում կայացավ բարեգործական համերգ՝ <<Անցյալից ներկա>>խորագրով:
Համերգին մասնակցում էին Զովաբերի միջնակարգ դպրոցի 12 -րդ դասարանի աշակերտ Սարիբեկյան Գուրգենը, դպրոցի 12 բ դասարանի աշակերտ Տարոն Բադալյանը, դպրոցի նախկին շրջանավարտ , այժմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Մնացականյանը:Միջոցառումը վարում էին դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարե Եսայանը և Ալինա Բարսեղյանը:Միջոցառումը կազմակերպել էր Արփինե Հովհաննիսյանը:
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած գումարը կծախսվի դպրոցի կարիքների համար:

Բաց դաս քիմիայից <<Լուծույթներ>> թեմայով 10 ա/բնագիտական/ դասարանում:Դասի նպատակն էր՝ լուծելիության կորերից օգտվելու և նրանից բխող եզրահանգումներ անելու, ինչպես նաև տարբեր կոնցենտրացիաների լուծույթներ պատրաստելու ունակություն:

<<Կենդանի Շառլը>> հիշատակի դաս 11 գ դասարանում…

<<Ազնավուրը Ազնավուրի մասին>> գրքից ընթերցումներ, Շառլի երգեր… հիշատակի օր…

Նախամասնագիտական կողմնորոշման հետ կապված, ինչպես նաև Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի 75-ամյակի միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին դպրոցի 10-րդ դասարանցիները այցելեցին «Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»

Զեկույց-սեմինար <<Մարդկային կեցության բնութագրիչներից մեկի՝ Ազատության հարցի մասին>> թեմայով

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ զեկույց-սեմինար <<Մարդկային կեցության բնութագրիչներից մեկի՝ Ազատության հարցի մասին>> թեմայով:Սեմինարին մասնակցում էին աշակերտներ,ծնողներ, ուսուցիչներ:
Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Պատասխանատվությունն այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար.ահա այն ինչից շատերը վախենում են:

Տո՛նդ շնորհավոր,Հայաստա՛ն․․․
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին․․․