Աշակերտական խորհուրդ

2020-21 ուստարում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Նախագահ ընտրվեց դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Ղազարյանը: Այսօր նրա երդմնակալության օրն էր:

Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպեցին դպրոցի աշակերտական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ՝ իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովման նպատակով:

Աշակերտական խորհրդի նախագահի երդման արարողություն
Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 12 դասարանի աշակերտ Աննա Հովհաննիսյանը:

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն 2019-2020թ

 

 

Դպրոցականների շրջանում տարածված երևույթ է դեռահասների ծխախոտի օգտագործումը:
Աշակերտական խորհուրդը <<Պայքար ծխախոտի դեմ>> պաստառներ է փակցնում դպրոցի շրջակայքում:

 

Աշակերտական խորհրդը կազմակերպել էր <<Աշուն>> խորագրով միջոցառում:

Աշակերտական խորհրդը կազմակերպել էր <<Աշուն>> խորագրով նկարների ցուցահանդես:

Աշակերտական խորհրդի նախագահի երդման արարողություն

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

2018-19ուստարի

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Մայիսի 9-ին ԱԽ-ի նախաձեռնությամբ և ԴԱԿ Ա.Սարգսյանի ղեկավարությամբ դպրոցի ԱԽ-ի անդամներն ու ԴԽ-ի նախագահներն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսների շիրիմներին: Աշակերտներն այցելեցին նաև Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցի, Մոսկվա կինոթատրոն  և  Հաղթանակի  զբոսայգի:


Աշակերտական խորհրդի նիստ

20.04.17թ.-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նիստ:  Նիստին մասնակցում էին    ԱԽ-ի   17  անդամներից  15-ը: Բացակա՝ 2, հարգելի՝ 2: Նիստին ներկա էր  նաև ԴԱԿ Ա. Սարգսյանը:

Օրակարգում՝

1/ Այցելություն Լուսակերտի զորամաս /23.04.17թ./

2/ Այցելություն Եռաբլուր, քառօրյա պատերազմի հերոսների շիրմաքարերին, ինչպես նաև  Մոսկվա կ/թ  ,,Խոստում,, ֆիլմը դիտելու / մայիսի առաջին շաբաթվա ընթացքում/

3/ 10ա   դասարանի  20.04.2017թ.  դպրոց չներկայանալու հարցը


,,Սովորողների ինքնավարության խնդիրները,,

18.04.17թ.-ին 9բ  դասարանի հետ տեղի ունեցավ հանդիպում  տնօրեն Հ.Հայրապետյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Է.Ստեփանյանը և ԴԱԿ  Ա.Սարգսյանը:

ԴԱԿ Ա.Սարգսյանը ևս մեկ անգամ աշակերտներին ներկայացրեց ,,Սովորողների ինքնավարության խնդիրները,, և  դասարանական խորհրդի գործառույթները: ԴԽ-ի նախագահ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց իրենց կատարած աշխատանքների մասին, ելույթ ունեցան նաև դասարանի մյուս աշակերտները:

Տնօրեն Հ.Հայրապետյանը հանձնարարեց ներկայացնել ԴԽ-ի ապրիլ-մայիս ամիսների աշխատանքային ծրագիրը:


ԴԱԿ Ա.Սարգսյանի և ԱԽ-ի մշակութային հանձնախմբի նախագահ Անահիտ Աբելյանի գլխավորությամբ մարտի 7-ին 10բ  և 11 դասարանների միջև անցկացվեց  մրցույթ-վիկտորինա  ,,Հետաքրքիր է իմանալ,, խորագրով:


Մարտի 3-ին տեղի ունեցավ ԱԽ-ի  հերթական նիստը: Նիստին ներկա էին նաև տնօրեն Հ.Հայրապետյանը,  ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Է. Ստեփանյանը  և  ԴԱԿ Ա.Սարգսյանը: Նիստին մասնակացում էին ԱԽ-ի  17 անդամներից  15-ը: Բացակա՝ 2, հարգելի՝ 2:

Օրակարգում՝

  1.  Ներքին կարգապահական կանոններ, դպրոցի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների հաշվետվության ներկայացում 〈հաղորդող՝ տնօրեն Հ.Հայրապետյան〉
  2. Նախապատրաստվել և հանձնախմբերի միջոցով դպրոցում կազմակերպել միջոցառում նվիրված մայրության և գեղեցկության տոնին 〈 հաղորդող՝ ԱԽ-ի նախագահ Ա.Գրիգորյան〉


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշակերտական խորհուրդը ՝ հանձինս դաստիարակչակ անաշխատանքների կազմակերպիչ / ԴԱԿ/  Ա. Սարգսյանի փետրվարի 24-ին այցելեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Մեզ դիմավորեցին ավագ դպրոցի աշակերտներն ու ընկեր Ջուլին: Աշակերտները շրջայց կատարեցին Մայր դպրոցում, Գեղարվեստի դպրոցում, Մեդիա կենտրոնում, մարզադահլիճումՙ, ծանոթացան լաբորատորիաներ իհետ:  Ժամանակ անցկացրեցին իրենց վաղեմի ընկերների հետ, խաղացին ֆուտբոլ, թենիս, քշեցին սահնակ: ,,Գեղարվեստի հարթակ ,,  ակումբում հանդիպեցին բանաստեղծ, թարգմանիչ Ավագ Եփրեմյանի հետ, հարցեր տվեցին, լսեցին նրա բանաստեղծություններն իրիսկ ընթերցմամբ: Բանաստեղծի հետ հանդիպումից աշակերտները հիացած և ոգևորված էին: Վերջում աշակերտները մասնակցեցին Մարմարյա սրահում Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին կրթահամալիրի սաները:


ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ  Սուրբ Սարգսի տոնը

Սիրո Բարեխոս Սուրբ Սարգսի տոնի ամենատարածված  ավանդույթը,  իհարկե, աղի բլիթ ուտելն է, բայց այս տոնը շատ ավելի հարուստ ծիսակարգեր ունի:  Այդ օրը հայ ընտանիքիների սեղաններն առատ են եղել, բոլոր ուտեստները պատրաստվելեն երգի, պարի, խաղիկների ուղեկցությամբ, և անպայման՝ սիրով:

Փետրվարի 13-ին դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դպրոցում նշվեց ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ  Սուրբ Սարգսի տոնը:  Պատրաստվել է  արկղիկ, որի մեջ աշակերտները թողնում էին իրենց բարեմաղթանքները՝ նշելով միայն հասցեատիրոջ անունը:  Դասամիջոցներին հնչում էր սիրո թեմայով երգեր և բանաստեղծություններ: Վերջում կազմակերպվեց պարի մրցույթ, որին մասնակցում էին 9-12-րդ դասարանների աշակերտները՝  յուրաքանչյուր դասարանից մեկական զույգ:

Դասը դասարանում  սովորել

Հոկտեմբերի 26-ին անցկացվել է հարցախույզ  “Դասը դասարանում  սովորելու “թեմայով, ինչպես նաև  կազմվել է  ”  Ես   ցանկանում եմ հայոց բանակի սպա  դառնալ ”  խորագրով տեղեկատվական – քարոզչական ծրագիրը՝  հիմք ընդունելով  բոլոր դասարանների ներկայացված  առաջարկությունները, որը միտված է   աճող սերնդի՝ դեպի զինվորական մասնագիտական կողմնորոշմանը:  Արդյունքներն ամփոփվել են Ախ-ի նախագահի կողմից հոկտեմբերի 31-ին մանկավարժական խորհրդի նիստում:

Սոցիալ-առողջապահական հանձնախումբը պարբերաբար ստուգում է  դասարանների ջերմաստիճանը, հետևում սանիտարական վիճակին, մշակութային հանձնախումբը հետևում է  դասարանների պետական անկյունների պահպանմանը, “Հայտնի մարդիկ ” տեղեկատվական անկյան թարմացման գործընթացին:

Դեկտեմբերի 7

Դեկտեմբերի 7-ին հանձինս աշակերտական  խորհրդի անդամների, այցելել ենք  Երկրաշարժի  զոհերի հուշաքարին:

Դեկտեմբեր  ամսին  դպրոցում   իրականացվել  է   “Թմրամոլության  ազդեցության մեխանիզմները”  թեմայի   շրջանակներում տեղեկատվական-քարոզչական ծրագիր, ԱԽ-ի կողմից      պատրաստվել   են    թռուցիկներ   (թվով՝  85) ,     բաժանվել աշակերտներին, ուսուցիչներին  և համայնքի բնակիչներին:

 

Իրավապաշտպան հանձնախմբի հետ միասին աշակերտների շրջանում հարցախույզ իրականացվեց << Երեխայի իրավունքներ >>  թեմայով: Հարցախույզն ընդգրկում էր  10 հարց, հարցմանը մասնակցել են 29 աշակերտներ՝ տարբեր դասարաններից:                                  Հարցախույզի նպատակն էր. պարզել աշակերտների  իրազեկվածությունը  իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Հարցախույզի ուժեղ կողմերն են՝

  1.  սովորողների անվտանգության ապահովվածությունը
  2. դպրոցի աշակերտական միջոցառումները բոլորի համար են
  3. սովորողները մասնակցում են իրենց վերաբերող  հարցերի քննարկմանը
  4.  սովորողները արդարացիորեն կարող են բողոքարկել  դպրոցի  կարգապահական և այլ որոշումներ
  5. դպրոցի կոլեկտիվն  ընդունում է բոլոր երեխաներին հավասարապես
  6. դպրոցում չի նկատվում  շահախնդրության տարրեր
  7. եթե  կան խնդիրներ, ապա լուծվում են համատեղ

Թույլ  կողմեր՝

  1. դպրոցում ոտնձգություն կա սովորողների սեփական իրերի  նկատմամբ
  2. դպրոցում չկան բավարար պայմաններ և ժամանակ սովորողների հանգստի կազմակերպման համար

ԱԽ-ի նախագահ՝   Անդրանիկ Գրիգորյան-12բ

Հոկտեմբերի  3-ին տեղի է  ունեցել ԱԽ-ի նախագահի ընտրություններ և հաղթող է ճանաչվել12բ   դասարանի աշակերտ Անդրանիկ Գրիգորյանը     〈94 ձայնով〉

 

Մինչև սեպտեմբերի 20-ը  ԱԽ-ի նախագահի թեկնածուները ներկայացրել են իրենց փաստաթղթերը և առաջադրվել, սեպտ. 24-ին անցկացվել է  նրանց գնահատում և թեստավորում:  Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն անցկացվել է քարոզարշավ: :Մինչև սեպտեմբերի 20-ը  ԱԽ-ի նախագահի թեկնածուները ներկայացրել են իրենց փաստաթղթերը և առաջադրվել, սեպտ. 24-ին անցկացվել է  նրանց գնահատում և թեստավորում:  Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն անցկացվել է քարոզարշավ: Հոկտեմբերի  3-ին տեղի է  ունեցել ԱԽ-ի նախագահի ընտրություններ և հաղթող է ճանաչվել 12բ   դասարանի աշակերտ Անդրանիկ Գրիգորյանը     /94 ձայնով/:

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ԱԽ-ի նախագահի երդման արարողությունը:

 

ԱԽ-ի հանձնախմբերի ղեկավարներ

Հոկտեմբերի 4-ին ձևավորվել են թվով 7 հանձնախմբեր / ռազմամարզական,կարգապակական, մշակութային, սոցիալ-առողջապահական, տեղեկատվական,ուսումնադաստիարակչական, իրավապաշտպան/ՙ ընտրվել հանձնախմբի համակարգողներ:

  1. ՈՒսումնադաստիարակչական հանձնախումբ- Բարսեղյան Ալինա-9ա
  2. Ռազմամարզական հանձնախումբ-Հունանյան Վահե-9բ
  3. Կարգապահական հանձնախումբ-Մարկոսյան Գայանե-12բ
  4. Սոցիալ-առողջապահական-Նազարյան Ալեքսանդր-9ա
  5. Մշակութային հանձնախումբ-Աբելյան Անահիտ-10ա
  6. Իրավապաշտպան հանձնախումբ-Յարոյան Հայկուհի-9բ
  7. Տեղեկատվական հանձնախումբ- Նիկողոսյան Լիլիթ-11

2016-2017 ուստարվա ընտրական հանձնախմբի անդամներ

  1. Հովհաննիսյան Աննա-9ա
  2. Հարությունյան Կիմա-9բ
  3. Ղազարյան Էդգար-10ա
  4. Մնացականյան Լաուրա-10բ
  5. Մնացականյան Զավեն-11
  6. Թովմասյան Մարի-12ա
  7. Ահարոնյան Վարդան-12բ
  8. Ավետիսյան Ջուլիետա-12գ

2016-2017  ուստարվա ԱԽի անդամներ

  1. Բարսեղյան Ալինա-9ա
  2. Նազարյան Ալեքսանդր-9ա
  3. Հունանյան Վահե-9բ
  4. Յարոյան Հայկուհի-9բ
  5. Ղարիբյան Անի-10ա
  6. Աբելյան Անահիտ-10ա
  7. Գևորգյան Սուրեն-10բ
  8. Բարսեղյան Էլեն-10բ
  9. Նիկողոսյան Լիլիթ-11
  10. Խաչատրյան Տաթևիկ-11
  11. Վարդանյան Վահագն-12ա
  12. Թադևոսյան Անի-12ա
  13. Պետրոսյան Նվարդ-12բ
  14. Գրիգորյան Անդրանիկ-12բ
  15. Մարկոսյան Գայանե-12բ
  16. Բաղլաչյան Վարդան-12գ
  17. Առաքելյան Հռիփսիմե -12գ

 

Այցելություն Հրազդանի մարզային գրադարան

Սեպտեմբերի 9-ին  9ա     և 9բ   դասարանների  աշակերտների հետ միասին, թվով 45 աշակերտներ , մասնակցել ենք  մարզային գրադարանում անցկացված  միջոցառմանը, որին  ներկա էին Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի  աշխատակիցներն ու սաները:

  

Սեպտեմբերի 20-ին    մասնակցել ենք  Ազատության կրապարակում անցկացված ՀՀ անկախությանը նվիրված  երթին: Մասնակցել են   դասարանական և  աշակերտական խորհրդի անդամները, թվով 35  աշակերտներ:

:

              

Աշակերտական խորհրդի նկարագիրը

  1. Աշակերտական խորհրդի կազմը և էությունը

1.1 Աշակերտական  խորհուրդը (այսուհետ` ԱԽ) աշակերտական ինքնավարության գործադիր մարմին է և ենթարկվում է դպրոցի տնօրենությանը, մանկավարժական և վարչական անձնակազմին:

  1. Աշակերտական խորհրդի նպատակը

2.1 Միավորել դպրոցի աշակերտներին, ներգրավել նրանց դպրոցում տեղի ունեցող միջոցառումների և հասարակական աշխատանքների մեջ:
2.2 Հանդիսանալ կապող օղակ դպրոցի աշակերտության և տնօրենության միջև:
2.3 Տնօրենությանը ներկայացնել դպրոցի աշակերտների խնդիրները և առաջարկները:
2.4 Պահպանել դպրոցի ավանդույթները:

  1. Աշակերտական խորհրդի գործունեության ծավալը

3.1 Կազմակերպել աշակերտների արտադասարանական հասարակական աշխատանքներ` հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները և արդի խնդիրները:
3.2 Ցուցաբերել ակտիվ մասնակցություն դպրոցի տնտեսական և մանկավարժական խնդիրների լուծման գործում:
3.3 Ներկայացնել Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 ավագ դպրոցի ԱԽ-ը այլ դպրոցներում, հաստատել և պահպանել կապեր այլ դպրոցների ԱԽ-ի անդամների, մանկապատանեկան և երիտասարդական այլ հասարակական կազմակերպությունների հետ` փորձելով ստեղծել փոխշահավետ համագործակցություն:
3.4 Հետևել դպրոցի աշակերտների ներքին կարգ ու կանոնի պահպանմանը:

  1. Աշակերտական խորհրդի կառուցվածքը

Աշակերտական խորհրդի կազմում ընդգրկված են դպրոցի միջին և ավագ օղակների ակտիվ աշակերտները: Խորհուրդը կազմված է մի քանի մասնախմբերից:
ԱԽ-ի մասնախմբերը

Մշակութային  հանձնախումբ

  • Նախաձեռնել և կազմակերպել մի շարք միջոցառումներ:
  •  Կազմակերպել դասասենյակների ձևավորման աշխատանք աշակերտների և դասղեկների միջոցով / դասասենյակում պետք է լինի պետության խորհրդանիշի անկյուն/:
  •  Կազմակերպել դպրոցի ներքին հարդարման և ձևավորման աշխատանքներ՝ ստեղծելով համապատասխան անկյուններ:
  •  Կազմակերպել էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, ցուցասրահներ:
  • Դպրոցի պարտադիր և ավանդական մշակութային արժեքների պահպանում և նոր արժեքների ձևավորում

Ռազմամարզական  հանձնախումբ

  • Կազմակերպել միջդասարանային, ներդպրոցական մրցույթներ, սպորտլանդիաներ:
  • Ռազմագիտության ուսուցչի ղեկավարությամբ կազմակերպել ռազմահայրենասիրական թեմաներով ուսումնադաստիարակչական միջոցառումներ:
  • Կինոդիտումներ և քննարկումներ արցախյան հերոսամարտի թեմաներով:
  • Անցկացնել առողջ ապրելակերպի քարոզարշավներ:
  • Անցկացնել սպորտային վիկտորինա:
  • Կազմակերպել այցելություններ դեպի զորանոցներ:
  •  Անցկացնել զրույցներ հայրենասիրական թեմաներով:

Ուսումնադաստիարակչական հանձնախումբ

  • ՈՒսումնասիրել աշակերտների առաջադիմության հետ կապված հարցերը և ներկայացնել ԱԽ-ի քննարկմանը:
  • Կազմակերպել վիկտորինաներ և առարկայական մրցույթներ:
  • Բացահայտել չառաջադիմող աշակերտներին և պարզել ետ մնալու պատճառները :
  • Ամփոփել մրցույթներում ունեցած հաջողություններն ու անհաջողությունները:
  • Անցկացնել աշակերտների կողմից դասագրքերի պահպանման պարբերական միջոցառումներ՝ կատարելով ստուգայցեր և ամփոփելով արդյունքները:

Տեղեկատվական  հանձնախումբ

  • Ակտիվ մասնակցել դպրոցի թերթի լույսընծայման աշխատանքներին:
  •  Աշակերտական խորհցնողուրդը ներկայացնող նյութերի պատրաստում և տարածում:
  •  Լուսաբանել բոլոր հանձնախմբերի աշխատանքները:
  • Կապ հաստատել այլ ուսումնական հաստատությունների աշակերտական խորհուրդների հետ, ներկայացնել լավագույն փորձը:

Իրավապաշտպան հանձնախումբ

  • Կազմակերպել կլոր սեղաններ, հանդիպումներ:
  • Երեխաների իրավունքների թեմայով կազմակերպել բանավեճեր:
  • Աշակերտական կյանքից դեպքի ուսումնասիրություն:
  • “Երեխայի իրավունքները” թեմայով հարցախույզի անցկացում:

Կարգապահական հանձնախումբ

  • Պարբերաբար ուսումնասիրել աշակերտների բացակայությունները և ներկայացնել աշակերտական խորհրդի նիստերում:
  • Աշակերտական խորհրդում կազմակերպել քննարկումներ դասարանների և աշակերտների կարգապահությանը վերաբերող հարցերի շուրջ:
  • Դասարանական և աշակերտական խորհուրդների միջոցով իրականացնել դպրոցի գույքի ստուգայցեր և ամփոփել արդյունքները ԱԽ-ի նիստերի ընթացքում:
  • Կազմակերպել մրցույթ “Կարգապահ դասարան” թեմայով:

Սոցիալ-առողջապահական հանձնախումբ

  • Պատրաստել նախաձեռնություններ , մշակել և ներդնել միջոցներ՝ սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար:
  • Սահմանել մշտական դիտարկումներ ուսումնական տարածքների / դասասենյակներ, մարզադահլիճ/ սահմանված ջերմաստիճանի պահպանման համար:
  • Սեմինարների կազմակերպում և անցկացում առողջապահական թեմաներով/ Ծխելը և նրա վնասակար ազդեցությունը, ՄԻԱՎ, ՁԻԱՀ, տարածման առանձնահատկությունները և այլն/:
  • Կազմակերպել դասարանների և ուսումնական միջավայրի սանիտարական վիճակի բարելավման ուղղված միջոցառումներ:
  • Ծխախոտր իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքի իրազեկում աշակերտների, ուսուցիչների, համայնքի անդամների շրջանում:
  1. Աշակերտական խորհրդի անդամների կազմը և գործունեությունը

5.1 ԱԽ-ն կազմվում է 6-12-րդ դասարանների ներկայացուցիչներից:
5.2 ԱԽ աշխատանքները ղեկավարում է ԱԽ նախագահը:
5.3 ԱԽ-ի կազմում են նաև ԱԽ-ի մասնախմբերի ղեկավարները և քարտուղարը:
5.4 ԱԽ-ի նիստերը գումարվում են ամիսը 1 անգամ: Նիստին ներկա են գտնվում դպրոցի վարչական կազմի ներկայացուցիչներ, անհրաժեշտության դեպքում` դպրոցի տնօրենը: Նիստն արձանագրում է քարտուղարը, հաստատում` տնօրենը:
5.6 ԱԽ-ի նիստերի որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ:
5.7 ԱԽ որոշումները ենթակա են կատարման դրանց հաստատումից անմիջապես հետո:
Արտահերթ նիստ կարող է գումարվել

  • ԱԽ նախագահի նախաձեռնությամբ
  • Դպրոցի տնօրենի պահանջով:
  • Աշակերտական խորհրդի 1/3-ի պահանջով
  1. Աշակերտական խորհրդի անդամների իրավունքները և պարտականությունները

6.1 ԱԽ-ի անդամները իրավասու են

  • Քվեարկել և ընտրվել որպես ԱԽ մասնախմբերի ղեկավարներ,ԱԽ քարտուղար
  • ԱԽ-ի մասնախմբերի որոշումների կատարման և իրագործման մեջ ներգրավել դպրոցի աշակերտներին, ովքեր չեն հանդիսանում ԱԽ անդամներ:
  • Ներկայացնել իրենց դասարանի շահերը և խնդիրները ԱԽ-ի նիստերին:
  • Տեղեկացված լինել ԱԽ բոլոր մասնախմբերի կողմից կատարված և կայանալիք աշխատանքների մասին:

6.2 ԱԽ անդամները պարտավոր են

  • Ակտիվ մասնակցել ԱԽ-ի ծավալած աշխատանքներին:
  •  Ներկա գտնվել ԱԽ նիստերին:
  • Կատարել ԱԽ-ի նիստերում ընդունված որոշումները:

7. Աշակերտական խորհրդի նախագահի իրավունքները և պարտականությունները

7.1 ԱԽ նախագահը իրավասու է

  • Գումարել ԱԽ նիստ (անհրաժեշտության դեպքում արտահերթ)
  • Հանդես գալ որպես ԱԽ անդամների ներկայացուցիչ և ԱԽ նիստերի որոշումները, ինչպես նաև դպրոցի աշակերտների խնդիրներն ու առաջարկները ներկայացնել դպրոցի վարչական և մանկավարժական կազմին:
  • Մասնակցել դպրոցի ԱԽ և մանկավարժական կազմի կողմից ծավալած գործունեությանը:
  •  Հետամուտ լինել ԱԽ միասնական գաղափարների իրականացմանը:

7.2 ԱԽ նախագահը պարտավոր է

  • Կազմակերպել և գումարել ԱԽ նիստեր:
  • Վերահսկել ԱԽ նիստերի կողմից ընդունված որոշումների կայացմանը և իրագործմանը:
  •  Վերահսկել ԱԽ գործունեության փաստաթղթային գրանցումների ճշգրիտ ընթացքը, այսինքն իրականացնել ԱԽ-ի կողմից կատարված և կայանալիք յուրաքանչյուր աշխատանքի գրանցում:
  •  Հետևել ԱԽ-ի նիստերի արձանագրությունների գրանցմանը:
  •  Իրականացնել ԱԽ-ի նիստերի արձանագրությունների և ծավալած աշխատանքների փաստաթղթային արխիվացում:
  • Որպես ԱԽ-ի ներկայացուցիչ` ներկյայացնել ԱԽ-ն այլ մանկապատանեկան հասարակական կազմակերպություններում և դպրոցներում:
  • Տարվա վերջում ամփոփել ԱԽ-ի մեկ տարում կատարած աշխատանքները և ամփոփ հաշվետվություն ներկայացնել դպրոցի տնօրենությանը:
  1. Աշակերտական խորհրդի մասնախմբերի ղեկավարների իրավունքները և պարտականությունները

8.1 ԱԽ մասնախմբերի ղեկավարները իրավասու են

  • Նախաձեռնել մասնախմբերի հավաք և ԱԽ նիստ` նախօրոք տեղյակ պահելով ԱԽ նախագահին:
  • Ներգրավել աշակերտներին և ծնողներին հանձնաժողովների կողմից կազմակերպված միջոցառումների նախապատրաստական աշ%