Էքսկուրսիաներ

Մեդիագրագիտության միջոցառումներն ավարտվեցին աշակերտական խորհրդի այցելությամբ Հայաստանի Հանրայի ռադիո:Հանրային ռադիոյի մանկական ծրագրերի բաժնի ղեկավար Կարինե Գևորգյանը սովորողներին ներկայացրեց ռադիոյի պատմության , նրա ունեցած դերի մասին:
Երգիչ Արթուր Իսպիրյանը նույնպես ռադիոյում է աշխատում. «Այժմ իմ ամենասիրած «նախագծով» եմ զբաղված: Մենք մաքրում ու թվայնացնում ենք երաժշտական գրադարանի արխիվը: Հին մեթոդներով ձայնագրված հանրությանն անհասանելի մեր երաժշտական գանձերն այսօր փորձում ենք ժամանակակից տեսքի բերել, նոր սերնդի համար մատչելի դարձնել:
Մեդիագրագիտության մյուս օջախում էին դպրոցի աշակերտները: Նրանք եղան նաև Գրատպության թանգարանում:

 

 

«Էքսկուրսիա» բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ:
Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը…

Էքսկուրսիա 10ա 10գ 12 գ դասարաններ
Սիլվա Կապուտիկյան-100
Այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան: Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը սովորողներին ծանոթացրեց Սիլվա Կապուտիկյանի գրական գործունեությանը և հետաքրքիր պատմություններ ներկայացրեց նրա կյանքից:Աշակերտները ասմունքում էին:
Հովհաննես Թումանյան-150
Այնուհետև սովորողները այցելեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, դիտեցին <<Լոռեցի Սաքոն >> մոնո ներկայացումը, հանդիպեցին Համազգային թատրոն տնօրեն Արման Նավասարդյանի հետ:

Կարևորագույն մեթոդը, որն ընկած է էքսկուրսիայի հիմքում`ճանաչողական մեթոդն է :

 

Էքսկուրսիա-10գ դասարան
Հայաստանի ազգային պատկերասրահ,ներկայացում, կինոդիտում…

Իդեալը միայն արվեստի մեջ է մարմնանում և երբեք` կյանքում, իրականում: Նա կարող է միայն արվեստի մեջ իրականանալ: Ավ.Իսահակյան

 

Հոկտեմբերի 18-ին հասարակագիտության դասը 10-րդ ա դասարանում տեղի ունեցավ Հրազդանի պատկերասրահում՝ <<Գեղագիտական իդեալի փոխակերպումները մարդկության պատմության ընթացքում>> թեմայով:

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Մայիսի 12-ին դպրոցի մի խումբ աշակերտներ հյուրընկալվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Աշակերտները շրջայց կատարեցին կրթահամալիրի տնօրենի հետ: Մասնակցեցին մարզական պարապմունքներին, շրջանավարտ Նարե Ղալամքարյանի ֆոտոցուցահանդեսին, մեդիահամերգին  և օրն ամփոփվեց  կլոր-սեղան քննարկումով:

 


Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին ընդառաջ


Հայոց բանակի կազմավորման  25  ամյակին ընդառաջ զինղեկ Կարեն Պողոսյանի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անի Սարգսյանի գլխավորությամբ դպրոցի մի խումբ աշակերտներ (թվով՝ 30   աշակերտներ) այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Աշակերտները եղան զորանոցում, թանգարանում, ծանոթացան հաստատությանը նդունելության կարգին, կարգուկանոնին, շրջեցին լսարաններով: Այցելության նպատակը՝ ռազմահայրենասիրական և մարդասիրական դաստիարակություն, մասնագիտական կողմնորոշում:  Շրջայցն ավարտվեց կրակային պատրաստության լսարանով, որտեղ աշակերտները ռազմագիտության դասերին ստացած իրենց գիտելիքները կիրառեցին գործնականում:http://hrazdan1.schoolsite.am/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80/