Միջոցառումներ

2019թ. դեկտեմբերի 17-ին դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միասնական դասը՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Դասը վարեց ռուսաց լեզվի ուսուցիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ խաչիկի Գրիգորյանը:

Կոմիտաս-150
Գրադարանի աշխատանքային ծրագրով նախատեսված անհատական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Ազդարարվեց նոր 2019-2020ուսումնական տարվա սկիզբը:
01.09.2019թ

«Խոնարհվում ենք քո առջև, հայ զինվոր: Դու խիզախ ես, անվախ, հպարտ ու գիտուն: Դու մեր այսօրվա սահմանն ես, վաղվա` երկրի տերը: Մենք միասին ենք, մենք հզոր ենք, մենք պայքարում ենք մեր հայրենի սուրբ հողի համար, որը երբևք չենք զիջելու:
Փառք ու պատիվ այն հայորդիներին, ովքեր իրենց արյան ու կյանքի գնով պահեցին հայրենի հողը: Հավերժ հիշատակ քեզ, սուրբ նահատակ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, հայ զինվոր, հայ մարդ, հայ ոգի»:

 

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվեց <<Ճանաչեք ձեր ֆինանսները>> դասընթացը: Դասընթացի նպատակն էր՝ ուսուցանել անձնական ֆինանսների մասին տարրական գիտելիքներ:Դասընթացի երկրորդ օրը կազմակերպվեց <<Խնայողությունների խաղը>>:

 

Արա Գյուլեր

 

<<Լուսանկարչությունը և Արա Գյուլերը -<<Ստամբուլի աչք>>>>-դաս-զեկուցում հասարակագիտությունից 10բ դասարանում:Ուսուցիչ՝ Արփինե Հովհաննիսյան

 

Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տողան…

Միջոցառում<<Ավետիք Իսահակյան>>/ասմունքի խմբակ/

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում նվիրված Հայոց բանակի 26-ամյակին։

<<Աբովյանի զինվորները>>

Հունվարի 31-ին Հայոց բանակի 26-ամյակին նվիրված տեղի ունեցավ <<Աբովյանի զինվորները>> խորագիրը կրող մրցույթ։Մրցույթին մասնակցում էին դպրոցի բոլոր դասարանները։

<<Գյումրվա հետքերով>>

Դեկտեմբերի 7-ին դպրոցում տեղի ունեցավ <<Գյումրվա հետքերով>> խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանի հիշատակին:
Միջոցառման նպատակն էր նոր սերնդին ներկայացնել հանճարեղ դերասանին և սեր արթնացնել նրա կատարած գործի նկատմամբ:

Ուսուցչի օրը Հրազդանի N1 ավագ դպրոցում…

 

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

2017թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ անկախության  26-րդ տարեդարձին նվիրված սեմիրնար հետևյալ թեմաներով

1.<<Անկախության հռչակագիրը որպես անկախացման գործընթացի հենք>>

2.<<Հայաստանը ես եմ>>

3.<<Քաղաքացիական հասարակության դերը անկախության հաստատման գործընթացում>>

Տիգրան Չուխաջյան

Մայիսի   4-ին  ԴԱԿ  Ա.Սարգսյանը   11-րդ   դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացրեց միջոցառում՝ նվիրված հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի մասին:

Միջոցառման  նպատակը— ճանաչողական, դաստիարակչական,նպաստել սովորողների   ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանն ու դրսևորմանը,  անցյալի գեղարվեստական փորձի, ազգային ու համամարդկային փորձի, մշակութային արժեքների յուրացմանն ու հաջորդ սերնդի փոխանցմանը: Արմատավորել մարդկային լավագույն հատկանիշներ, մարդասիրական զգացումներ, բարոյահոգեբանական նկարագիր, գեղագիտական աշխարհայացք, ազգային արժանապատվության խորը գիտակցում և հայրենասիրություն:


ԾԱՌԱՏՈՒՆԿ

Ապրիլի 21-ին դպրոցի  X-XII դասարանների աշակերտները ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Է.Ստեփանյանի գլխավորությամբ կազմակերպեցին ծառատունկ:

 

Վահան Թեքեյան

<<Մեր մեծերը >> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Վահան Թեքեյանին նվիրված  դաս-միջոցառում  XII գ  դասարանում:Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հասմիկ Հարությունյանը:

Մայր….

 Մենք շապիկով չծնվեցինք: Եվ մեզ համար
Ուրիշ տեսք է երջանկությունը միշտ կրել:
Մեզ ծնել է, աշխարհ բերել համեստ մի մայր,
Բայց մեզ ինքը պատմությունն է որդեգրել:
Ապրիլի 7-ին տեղի է ունեցել մայրության և գեղեցկության տոնին նվիրված համադպրոցական միջոցառում, որին մասնակցում էին աշակերտներ բոլոր դասարաններից:

ՀովհաննեսԱյվազովսկի

Ապրիլի  5-ին ԴԱԿ Ա.Սարգսյանը   9ա  և 9բ դասարանների հետ անցկացրեց միջոցառում՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն:

Միջոցառման նպատակը-ճանաչողական, դաստիարակչական, վերլուծական և ստեղծագործական   մտածողության զարգացում, նպաստել    սովորողների գեղարվեստական կրթությանը, գեղագիտական և բարոյական   դաստիարակությանը: Ազգային-հայրենասիրական և մարդասիրական զգացումների , բնապաշտության արմատավորմանը, զարգացնել երևակայությունը,պատկերավոր  մտածողությունը, ձևավորել գեղեցիկը   տեսնելու, զգալու, գնահատելու, պահպանելու և արարելու ցանկությունը և կարողությունը: Արմատավորել ցանկացած գործունեության նկատմամբ ստեղծագործ վերաբերմունք դրսևորելու  կարողություն:

Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանց

Մարտի 22-ին ԴԱԿ Ա.Սարգսյանը 10ա  և 10բ դասարանների հետ անցկացրեց միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Մանթաշյանցին / Մանթաշով/:

Միջոցառման նպատակը-ճանաչողական, դաստիարակչական, քաղաքացիական, հայրենասիրական հայացքների , հասարակականակտիվության, բարոյականության և էսթետիկական կուլտուրայի ձևավորում: Սովորողներին հաղորդակից դարձնել նախորդ սերունդների ստեղծած հոգևոր, մշակութային արժեքներին, զինել լավատեսությամբ, որպեսզի սովորողները շարունակեն կերտել ու զարգացնել հայրենիքի հարատևման և ծաղկման ամուր հիմքերը:


«Համերաշխ, սիրող և միշտ միասին եղեք, զիջող, ներող եղեք, գրադարանս թանկ պահեցեք…»

  Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Հրազդանի N1 ավագ դպրոցը նույնպես արձագանքեց այդ օրվան`կազմակերպելով միջոցառում`նվիրված ամենայն հայոց բանաստեղծին (կազմակերպիչներ`Սյուզաննա Խաչատրյան, Անժելա Խոսրովյան):

          Թումանյանի պալատում ով սեղան չի նստել, նա չի տեսել խնդություն, աշխարհը չի տեսել:


Հայոց բանակը 25 տարեկան է

             Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
           Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
           Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
           Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:

     Փետրվարի 1-ին  Հայոց բանակի կազմավորման 25- ամյակի կապակցությամբ Հրազդանի Խ.Աբովյանի անվան   N 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ  համադպրոցական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին 9-12րդ դասարանների աշակերտները:

     Հայրենիքը  ամեն մի մարդու ներքին ընկալումների ամբողջությունն է, և  նրա սկիզբը պետք է  որոնել հենց անձի մեջ: Որքան հարուստ  է  անհատի  ներաշխարհը, այնքան ընդգրկուն է Հայրենիքի հանդեպ նրա վերաբերմունքը:

 Փառք ու պատիվ զինվորներին,
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։
Իմ զավակներ, լա´վ հիշեցեք՝
Ձեր մայրերի ճրագն եք դուք,
Հայրենիքի պատիվն եք դուք։
Դուք եք մեր սերն ու հույսը,
Հայոց ազգի անմար լույսը։
Այս խոսքերս լա´վ հիշեցեք,
Իրարով միշտ հպարտացե´ք:

Հայոց բանակի կազմավորման 25- ամյակ


Հունվարի 24-ին Հրազդանի N 1 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Էմմա Ստեփանյանը, զինղեկ Կարեն Պողոսյանը և մի խումբ աշակերտներ այցելեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վահե Զաքարյանի ծնողներին: