Պիոներբոլ մարզախաղի հաղթող թիմը…10բ դասարան….
Ուսուցիչ՝ Կարինե Չաքրյան
Դասղեկի ժամ<<Մեդիագրագիտություն >> թեմայով 10ա և 10գ դասարաններում:
Հյուրերն էին նախկին <<Հրազդան>> թերթի գրական խմբագիր Արևիկ Մարգարյանը , ՀՀ Կոտայքի մարզպետարանի լրագրության բաժնի և news.am կայքի լրագրող Ինգա Հայիրյանը, Մերի Գրիգորյանը՝ նախկին <<Արմենպրես>> գրաքննական կազմակերպության աշխատակից:
Ուսուցիչ՝ Արփինե Հովհաննիսյան
Բաց դաս ռուս գրականությունից <<Ալեքսանդր Սերգեյի Պուշկինի <<Հուշարձան>> բանաստեղծությունը>> թեմայով 10 գ դասարանում:Դասը վարում էր ՀՀ վաստակավոր ուսուցիչ Անահիտ Գրիգորյանը:
Միջդպրոցական առարկայական մեթոդական միավորում
Սեմինարը վարեց Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Մարիամ Սարգսյանը: Սեմինարի նպատակն էր քննարկել ուսուցանող գնահատման եղանակները և անհրաժետ մեթոդները, հնարները և գործիքները:
Մարիամ Սարգսյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց զեկույց ՝ <<Քննադատական մտածողության ուսուցում>> թեմայով, որի նպատակն էր ներկայացնել քննադատական մտածողության էությունը, կարևորությունը ուսումնառության գործընթացում, ինչպես նաև Բ. Բլումի խորանարդիկը`որպես քննադատական մտածողության զարգացման տեխնոլոգիա:
Սեմինարի ընթացքում ուսուցիչը ծանոթացրեց ուսուցանող գնահատման գործիքներին՝ Բ.Բլումի խորանարդիկին, Plickers-ի միջոցով հայտորոշիչ թեստավորմանը:
Մասնակից ուսուցիչները մեծ գոհունակությամբ հեռացան՝ տանելով իրենց հետ մանկավարժության ժամանակակից փորձը, խոստանալով իրենց տեսածը և լսածը կիրառել իրենց դասավանդման գործընթացում:
Սեմինարները կրում են շարունակական բնույթ…
Դաս <<Համաշխարհային պատմություն>> առարկայից X բ դասարանում:
Թեմա՝ <<Գիրը և գրականությունը>>
Տեսանյութ՝ <<Հայի հետքերը>>
Ուսուցիչ՝ Գոհար Ալեքսանյան
Բաց դաս ֆրանսերենից:
Ուսուցիչ՝ Սոնա Հովհաննիսյան
Դպրոցը հյուրընկալել էր Ֆինանսական համակարգի հաշտարար գրասենյակի ներկայացուցիչներին:
Գրքի քննարկում։ Թեմա՝ Նար_Դոս, “”Սպանված աղավնին”
Ծնողների հետ հանդիպում…
<<Ծնողի և դեռահասի կապը/ 15-18 տարեկան/ >> զեկույցով հանդես եկավ դպրոցի հոգեբան Գոհար Հակոբյանը: Նպատակն էր՝ ամրապնդել ծնող-երեխա կապը, վերահսկողության տակ պահել երեխայի գործողությունները, խթանել երեխայի անկախությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն,
ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն, հիմնադրվել է 1970 թվականին։
Կազմակերպությունում ընդգրկված են 58 լիիրավ, 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է ՖՄԿ-ին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը մասնակցում էին նաև դպրոցի մի խումբ աշակերտներ, ֆրանսերենի ուսուցիչ Սոնա Հովհաննիսյանը:
Սեմինար ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողադասախոսական կազմի հետ <<Սահմանադրական իրավունք>> թեմայով:Սեմինարին մասնակցում էին 10-12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ:
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ բաց դաս<<Հայոց լեզու>> առարկայից 10-րդ գ դասարանում՝ <<Զ-ս,ժ-շ բաղաձայնների ուղղագրությունը և ուղղախոսությունը>> թեմայով:
Մարդու իրավունքների պաշտպանության օրը
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ դաս-սեմինար 10-րդ և 11-րդ դասարաններում՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության օրվան: Դասը վարում էին հասարակագիտության ուսուցիչ Արփինե Հովհաննիսյանը, պատմության ուսուցիչ Գոհար Ալեքսանյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էլեն Բարսեղյանը:
Դասի նպատակն էր երեխաներին ծանոթացնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ին ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներին, վերհանել երեխաների իրավունքների դրույթները:
29.11.2017թ.-ին և 01.12.2017թ.-ին Հրազդանի N1 ավագ դպրոցի Xգ դասարանի աշակերտները բեմադրել էին Մխիթար Գոշի և Վ. Այգեկցու առակները:
Բեմականացումները հարուստ էին համապատասխան պարագաներով: Խոսքը գեղեցիկ էր, հավատարիմ էին մնացել հեղինակներին: Վերջում մեկնաբանում էին առակները և համեմատում այլ առակների հետ:
Համապետական շաբաթօրյակ
Հրազդանի քաղաքային զբոսայգում մաքրման աշխատանքներ իրականացրին դպրոցի 10,11,12-րդ դասարանների աշակերտները:
Ինտեգրված դաս
Հոկտեմբերի13-ին Հրազդանի ազգային պատկերասրահում կայացավ ինտեգրված դաս հայ գրականություն և ռուսաց լեզու առարկաներից ՝ <<Եթե չլիներ արվեստագետի աչքը, մարդիկ շատ բան չէին կարող տեսնել կամ տեսած լինել>> խորագրով: Ուսուցիչներ՝ Գրիգորյան Անահիտ և Սյուզաննա Խաչատրյան:

<<Հայ զինվոր…>> դասղեկի ժամ 10-րդ բ դասարանում
<<Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ>>
Փողոցային բարքերի ներթափանցումը կանխելու, ինչպես նաև անչափահասների ռազմահայրենասիրական ոգին և իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանությունը 2017 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացրեց <<Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ>> խորագրով հանդիպում-զրույց:
Անչափահասների իրավախախտումները
Մայիսի 23-ին 9րդ դասարանցիների հետ հանդիպում ունեցավ Հրազդան քաղաքի վետերաների խորհրդի նախագահ, մայոր Ռուբեն Պեպոյանն ու իր գործընկերները:
Ռուբեն Պեպոյանն աշակերտներին ներկայացրեց ,, Անչափահասների իրավախախտումները,,, ինչպես նաև պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին:
Սույն թվականի մայիսի 22-ին Հրազդանի N1 ավագ դպրոցի տնօրենությունը իրականացրեց <<Խրախուսման օր>>, որի արդյունքում պարգևատրվեցին և խրախուսվեցին տարվա ընթացքում հաջողությունների հասած, դպրոցը քաղաքում, մարզում և հանրապետության շրջանակներում լավագույնս ներկայացրած աշակերտները:
<<Արաքսի արտասուքը>>
18.05.2017թ. Հրազդանի համար 1 ավագ դպրոցում IX դասարանում կայացավ բաց դաս՝ Ռ. Պատկանյանի <<Արաքսի արտասուքը>> թեմայով (ուսուցչուհի`Ս. Խաչատրյան): Վերլուծվեց բանաստեղծությունը`միջառարկայակ:ան կապ ստեղծելով աշխարհագրության, պատմության և արվեստի հետ. արդիականացվեց: Սովորողի մեջ սերմանվեց սեր հայրենիքի հանդեպ, հետաքրքրություն հայ ժողովրդի պատմական անցյալի և բախտի շուրջ. աշակերտները կարողացան արժևորել և գնահատել դրանք:
Բաց դաս <<Մխիթար Սեբաստացի>>
Մայիսի 16-ին տեղի ունեցավ բաց դաս <<Մխիթար Սեբաստացի>> վերնագրով:Դասը վարում էր Անժելա Խոսրովյանը:11-րդ դասարանցիները հետաքրքիր տեղեկեւթյուններ ներկայացրին սահիկների միջոցով:Դասի նպատակն էր՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և նրա հետևորդների հետ, Մխիթարյան միաբանությանը:
<<Гранатовый браслет>>
2017թ. մայիսի 12-ին տեղի ունեցավ բաց դաս<<<< Великая сила любви>> по рассказу А.И.Куприна <<Гранатовый браслет>>>> թեմայով IX ա դասարանում:Դասը վարում էր ռուսաց լեզվի ուսուցիչ Անահիտ Գասպարյանը: Դասին հրավիրված էին նաև ԿԱԻ-ի ուսուցիչների հերթական վերապատրաստման փուլի մասնակիցները:
Շնորհավոր մայիսի 9-ը՝ հաղթանակների օրը
Մայիսը հաղթանակների և տոների ամիս է: Իսկ մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ ու քաջաբար պայքարեց հանուն խաղաղության:
Մայիսի 11-ին մի խումբ աշակերտներ զինղեկ Կ.Պողոսյանի և ԴԱԿ Ա.Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշաքարին:
Այսօր մենք կարող ենք լինել հպարտ ու գլուխներս բարձր և ասել. հավսար, զգաստ, հավասարությունը դեպի……. ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ:
ԲԱՑ ԴՌՆԵՐ
Մարտի 3-ին Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցը հյուրընկալվել էր թիվ 11 հիմնական դպրոցում<<Բաց դռներ>> ծրագրի շրջանակներում :
Ծրագիրը նպատակ ուներ տեղում գործող հիմնական դպրոցներին և առհասարակ շահագրգիռ կողմերին ներկայացնել ավագ դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները, կրթական համակարգում ավագ դպրոցի ունեցած դերակատարումն ու վերջինիս կողմից գիտելիքների մատուցման հիմնական մեթոդաբանությունը և մոտեցումները:
Սեմինար<<Էթիկա և էթիկետ>>
Մայիսի 2-ին դպրոցում կազմակերպվեց աշակերտական ինքնուրույն սեմինար<<Էթիկա և էթիկետ>> թեմայով:
Սեմինարն անցկացնում էին 9-րդ դասարանի մի խումբ աշակերտներ: Սեմինարի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել էթիկայի կանոնները:
Լուսակերտում…
Սույն թվականի ապրիլի 23-ին Հրազդանի N1 ավագ դպրոցի աշակերտները տնօրեն Հասմիկ Հայրապետյանի, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Է.Ստեփանյանի, զինղեկ Կ.Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին Լուսակերտի զորամաս:Այցելության նպատակն զինվորի առօրյային ծանոթանալն էր:
Զորամասին հանձնեցին իրենց կողմից պատրաստված ծանրոցները: Ծաղիկներ դրեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հուշաքարին:Ծանոթացան զինվորի առօրյային, ճաշեցին զինվորների հետ:
Արդյունքում ունեցան տպավորիչ և հագեցած օր:
Յուրաքանչյուրն իր հետ տարավ հայրենասիրություն, պատկառանքի և հպարտության մի նշույլ: