Monthly Archives: Հունվարի 2020

ՄԽ-ի օրակարգում ներառված էր <<Ժամանակի կառավարումը>>/ <<Թայմմենեջմետ >>/ թեմայով ուսուցողական սեմինարի անցկացում տնօրենի կողմից: Նպատակը դասաժամին, ինչպես նաև առօրյա կյանքում ժամանակի արդյունավետ օգտագործմանն ուղղված հմտությունների ձևավորումն էր, որի շարունակական կիրառման վերջնարդյունքը ժամանակի գիտակցված հսկողության իրականացումն է:
Ներկայացվեցին ծավալուն և դժվար խնդիրների լուծմանը ուղղված մեթոդներ , հիմնավորվեց պլանավորման կարևորությունը:

 

Քաղաքային դպրոցների առարկայական մեթոդ միավորման անդամների հերթական նիստը կայացավ ՝ Բլյումի տաքսոնոմիան թեմայով։ Դպրոցի ուսուցիչ Արինա Խաչատրյանը դաս անցկացրեց 12-րդ բ դասարանում՝ Պարույր Սևակ <<Մարդը ափի մեջ>> թեմայով:
Դաս լսողների ուշադրության կենտրոնում Բլյումի տաքսոնոմիայի մակարդակների ապահովումն էր դասապրոցեսում։ Հետաքրքիր էր քննարկումը։ Սիրելի մասնակիցներ,արդեն բավականին առաջընթաց ունենք։ Շարունակենք 13-րդ դպրոցում,հաջորդ շաբաթ։ Հրավիրում ենք հրազդանցի բոլոր ուսուցիչներին միանալու մեզ,քանզի հաղթում է ոչ թե խելացին կամ ուժեղը,այլ նա, ով արագ արձագանքում է փոփոխություններին։ Մեզ գտնելը հեշտ է ։Միացեք։

Գրադարանավար Գոհար Սարգսյանը անցկացրեց ասմունքի մրցույթ <<Սիլվա Կապուտիկյան -100>> ծրագրի շրջանակներում:
<<Լավագույն ասմունք>> անվանակարգում հաղթող ճանաչվեցին Վոլոդյա Մանուկյանը/12ա դասարան/ և Լեյլի Միքայելյանը/ 10գ դասարան/:
<<Զգացմունքային ասմունք >> անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմինե Ապրեսյանը/ 10գ դասարան/:
<<Սիլվա Կապուտիկյան>> մրցանակ ստացավ Աննա Հովհաննիսյանը/12ա դասարան/:
Տնօրենը հաղթող աշակերտներին նվիրեց Սիլվա Կապուտիկյանի և հրազդանցի ժամանակակից գրող Սուրեն Դավթյանի գրքերից:

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Ավանդույթը չի խախտում դպրոցի ղեկավարությունը:Այցելություն Մոնթեի հուշարձանին:

Բաց դաս ռուսաց լեզվից Օրբելի եղբայրների տուն-թանգարանում/12 բ դասարան/:Դասը վարում էր Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Անահիտ Գրիգորյանը:

ՏՀՏ առցանց գործիքներից (Quizizz)ի կիրառումը ֆիզիկա առարկայից :
Նյուտոնի օրենքները 10ա դասարան /տնտեսագիտական հոսք/:
Ուսուցիչ՝ Սարգսյան Մարիամ

<<Աշուն-90>> /Սոս Սարգսյան/
Դասղեկի ժամ 12-րդ ա դասարանում:
Հանդիպում Սոս Սարգսյանի կնոջ՝Նելլի Գուրգենովնայի և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ:
Դասղեկ՝ Արփինե Հովհաննիսյան

Թումոն նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում:
Թումոյում պատանիները սովորում են, որովհետև ունեն դրա ցանկությունը: Նրանց տրվում են անհրաժեշտ բոլոր գործիքները սեփական ներուժը առավելագույնս իրացնելու համար։ Ուսանողներն իրենք են նախագծում սեփական կրթական շավիղը գործնական վարժանքների, դասընթացների ու աշխատարանների միջոցով:
Դպրոցի 12-րդ բ դասարանը մասնակցեց <<|Շոշափելի մաթեմատիկա>>խաղ-ցուցահանդեսին: