<<Բաց դռների օր>>
Հրազդանի N 1 ավագ դպրոցի աշխատանքային ծրագրի շրջանակներում ավանդաբար իրականացվում է <<Բաց դռների օր>> միջոցառումը, որը կազմակերպվում է քաղաքի 9-րդ դասարանցիների համար, նպատակ ունի հնարավորություն ստեղծել միմյանց ճանաչելու և շփվելու, ինչպես նաև ճշտելու կրթության հետ կապված հետագա նպատակները և անելիքները:
Միջոցառման ընթացքում նախատեսված է հետազոտական աշխատանքների կազմակերպում, որով կարող են հանդես գալ նաև այլ դպրոցի աշակերտները:
<<Բաց դռների օր>> միջոցառումը տեղի կունենա 2019թ.-ի ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանդիպմանը, ծանոթանալու 117-ամյա դպրոցի ավանդույթներին և ձեռքբերումներին: