<<Բաց դռների օր>>    

Հրազդանի N 1 ավագ դպրոցի  աշխատանքային ծրագրի շրջանակներում ավանդաբար իրականացվում է <<Բաց դռների օր>> միջոցառումը, որը կազմակերպվում է քաղաքի 9-րդ դասարանցիների համար, նպատակ ունի հնարավորություն ստեղծել միմյանց ճանաչելու և շփվելու, ինչպես նաև ճշտելու կրթության հետ կապված հետագա նպատակները և անելիքները:

Միջոցառման ընթացքում նախատեսված է հետազոտական աշխատանքների    կազմակերպում, որով կարող են հանդես գալ նաև այլ  դպրոցի աշակերտները:

<<Բաց դռների օր>> միջոցառումը տեղի կունենա 2019թ.-ի ապրիլի 27-ին,  ժամը 11:00-ին:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հանդիպմանը, ծանոթանալու 117-ամյա դպրոցի ավանդույթներին և ձեռքբերումներին:

 

«Թումանյանը և գիրքը» վիկտորինա

Դպրոցի գրադարանավար Գոհար Սարգսյանը կազմակերպել էր «Թումանյանը և գիրքը» խորագրով վիկտորինա: Վիկտորինայի հարցերը վերաբերում էին Հովհաննես Թումանյանի կյանքին, գրական գործունեությանը, գրքին, գրատպությանը, գրանյութերին:
Թիմերի անունները թումանյանական էին` «Վերնատուն» և «Հավերժի ճամփորդը» : Վիկտորինան կազմված էր 5 փուլից`
1. Գրքի, ընթերցանության և գրականության մասին ասույթներ (տնային հանձնարարություն),
2. Թումանյանի կյանքի և գրական գործունեության վերաբերյալ հարցեր,
3. Գրքի, գրատպության վերաբերյալ հարցեր,
4. Երգի (Թումանյանի խոսքերով) մրցույթ (տնային հանձնարարություն):
5.Ասմունք-ավագների խաղ
Երկու թիմն էլ ակտիվ մասնակցություն ունեցավ: Զգացվում էր աշակերտների ոգևորվածությունը, առաջինը լինելու պատրաստակամությունը:
Վիկտորինան ուսուցողական և ճանաչողական բնույթ ուներ: Պապիրուսի, պերգամենտի և «ռեկորդակիր» գրքերի մասին հետաքրքիր տեղեկություններ էր հաղորդում Գոհար Սարգսյանը: Իրական տոն էր դպրոցում…

Թումանյանի 150-ամյակին նվիրված բեմադրվել էր <<Թմկաբերդի առումը>> պոեմը XI բ դասարանի աշակերտների մասնակցությամբ:Ուսուցիչ՝ Արինա Խաչատրյան

Գիրք նվիրելու օրը

«Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը». Հովհաննես Թումանյանի այս կարգախոսն էր իշխում Հրազդանի N 1 ավագ դպրոցում փետրվարի 19-ին: Եռուզեռ էր դպրոցում: Դասամիջոցներին ասմունք էր…Աշակերտները գրքեր էին նվիրում դպրոցի գրադարանին:

 

հ/հ Դասարան Աշակերտների թիվը
    2019թ.   հունվարի 1-ի դրությամբ
1 X 45
2 XI 56
3 XII 44
4 Ընդ. X- XII 145

Բարեգործություն

Դպրոցի XI բ դասարանի աշակերտ Սլավիկ Նիկոլյանի տատիկ տիկին Ռիման դպրոցի գրադարանին նվիրեց 83 կտոր գիրք:
Բարեգործությունը մարդկային նկարագրի մի մաս է և սերտորեն կապված է մարդ հասկացության խորքային էության և յուրաքանչյուր անհատի հոգեկան ու հոգևոր հասունության և կարողությունների հետ:

2018թ. նոյեմբերի 21-ին դպրոցում կայացավ բարեգործական համերգ՝ <<Անցյալից ներկա>>խորագրով:
Համերգին մասնակցում էին Զովաբերի միջնակարգ դպրոցի 12 -րդ դասարանի աշակերտ Սարիբեկյան Գուրգենը, դպրոցի 12 բ դասարանի աշակերտ Տարոն Բադալյանը, դպրոցի նախկին շրջանավարտ , այժմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Մնացականյանը:Միջոցառումը վարում էին դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարե Եսայանը և Ալինա Բարսեղյանը:Միջոցառումը կազմակերպել էր Արփինե Հովհաննիսյանը:
Համերգի տոմսերի վաճառքից գոյացած գումարը կծախսվի դպրոցի կարիքների համար:

Բաց դաս քիմիայից <<Լուծույթներ>> թեմայով 10 ա/բնագիտական/ դասարանում:Դասի նպատակն էր՝ լուծելիության կորերից օգտվելու և նրանից բխող եզրահանգումներ անելու, ինչպես նաև տարբեր կոնցենտրացիաների լուծույթներ պատրաստելու ունակություն:

<<Մնա˜, էլի մնա…>>

 

Միջոցառում նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին՝ <<Մնա˜, էլի մնա…>>
Կազմակերպիչ՝Արփինե Հովհաննիսյան